Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էդմոն Մարուքյան. ԵԼՔ դաշինքը միակ ընդդիմադիր բևեռն է

Էդմոն Մարուքյան. ԵԼՔ դաշինքը միակ ընդդիմադիր բևեռն է
12.03.2017 | 17:09

ՈՒղղակի անհնարին է, որ Հայաստանում փոփոխություններ չլինեն, ուղղակի անհնարին է, որ ԵԼՔ դաշինքի փոփոխությունների ծրագիրը չիրագործվի՝ Վանաձորում կայացած ասուլիսում հայտարարեց ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը: Նա պնդեց, որ ապրիլի 2-ին Հայաստանի քաղաքացին գիտակցված ընտրություն կկատարի և կընտրի ԵԼՔ դաշինքին, և իրենք պատրաստ են գնալ Ազգային ժողով «ծառայության»:

«Մեր նպատակը իշխանության փոփոխությունն է, մեր նպատակը այնպիսի փոփոխությունն է, որ կարողանանք մեր ծրագրերն իրականացնել: Եվ ԵԼՔ դաշինքը այսօր եղած միակ ընդդիմադիր բևեռն է, որը հավակնում է իշխանության»,- հայտարարեց Մարուքյանը:
Նրա խոսքով, ԵԼՔ-ից այնքան սարսափած են, որ միայն իրենց պաստառներն են պատռում և ուրիշ ոչ մի ուժի: «Այսինքն՝ ակնհայտ վախեցած են, զգում են վտանգը՝ ումից խնդիր կա, ումից ընդհանրապես չկա»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նա պնդեց, որ ԵԼՔ դաշինքը բացառում է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի ձևավորում:

Դիտվել է՝ 1795

Մեկնաբանություններ